«Չեմ հասկանում, շա՞տ խելացի պետք է լինես, որ հասկանաս՝ թշնամին այդ տարածքները հազիվ է վերցրել ու չի ազատելու, քանի դեռ ՀՀ-ում իշխանությունը նման քաղաքականություն է վարում և ունի նման դիրքորոշում։ Մոռացե՛ք»։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցի մասին իմացել է այն ժամանակ, երբ նա անվտանգության մեծաթիվ ուժերով ու բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ մտել է Տեղ։
«Թշնամին հիմա եկել, Տեղ համայնքում մեր հողերը զավթել է, մերոնք ուզում են այս հատվածով փշալար քաշեն, ադրբեջանցի զինվորները չեն թողնում, ասում են՝ ավելի հետ գնացեք։ Այսինքն՝ թշնամին ուզում է սահմանն այն հատվածով քաշի, որտեղով իրեն հարմար է ու իր սրտով է։ Թշնամին որտեղ կանգնած է, այդ հատվածով էլ սահմանը գծելու է, հետ չի գնալու խաղաղ ձևով, մոռացեք»,- նշեց Արարատ Շեգունցը։
Նախորդ տարվա մարտի 30-ից Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել դիրքավորվել, իսկ արդեն ապրիլի 11-ին նրանք կրակ էին բացել հայկական դիրքերի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ։
Հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել էր, թե իր տեղեկություններով՝ Տեղ համայնքում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները, որոնք առաջ էին եկել, ինչ-որ հատվածներում հետ են գնացել։
«Մի մոմենտ Փաշինյանն ասում էր՝ 1,4 կմ հատվածի հարցը լուծված է, հետ են տվել, ո՞ւմ են հետ տվել։ Արա, այ սուտասան, ո՞ւմ են հետ տվել, նա կասի, բա ինչո՞ւ չի ասի։ Դրանով համոզվեցի՞ք, որ Փաշինյանը հողերը ծախել է։ Ի՞նչ 1,4 կմ հատված, մեկ մետր էլ հետ չեն գնացել ու հետ էլ չեն գնալու, թուրքը կամավոր հետ չի գնա, մինչև պատերազմ չլինի»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։
Սյունիքի մարզի Տեղ համայնքում արդեն մոտ մեկ ժամ է՝ թշնամին կրակ է բացել։ Այս մասին քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցը։
«Այսինքն՝ լսում եք Հայաստանի դավաճանի՞ն, ես մի բան գիտեմ՝ Փաշինյանը տեղով մեկ սուտ է, նա մի բառ չունի ճիշտ։ Հետևաբար՝ նրա ինչի՞ն եք լսում, ինչի՞ն եք հավատում, ես մեր գյուղի 70-80 հեկտարի վրա համոզվեցի, որ նա կյանքում ճիշտ բառ խոսացած չկա, դրա ինչի՞ն եք հավատում, ես չեմ հասկանում։ Եթե ես տեսնում եմ՝ դա է խոսում, ես անմիջապես ալիքը փոխում եմ, դրան չեմ նայում»։