Բաժիններ՝

Խծաբերդում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի- Բավրա միջպետական ճանապարհը

Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։

Նրանց խոսքերով՝ չեն բացի ճանապարհն այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմիններն իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։

«Այս ընթացքում ոչինչ չեն արել, էդ տղաների մասին կարծես լրիվ մոռացել են, ինչքան կարող ենք համբերել։ Ճանապարհն անժամկետ ենք փակել, գուցե ամբողջ օրն էլ փակ մնա»,-նշում են հարազատները:

aravot.am—ի փոխանցմամբ՝ էլ բողոքի ցույցի դուրս եկած գերիների հարազատներն ասել են. «Մեզ այլևս ոչ մի հանդիպում պետք չէ ո՛չ կառավարության անդամների, ո՛չ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Անցած շաբաթ գնացել էինք Երևան, արտաքին գործերի նախարարության շենք անգամ ներս չթողեցին։ Մեզ մեր տղաներն են պետք` ողջ, առողջ»։

Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս