Liberty Bank-ի («Լիբերթի բանկ») կողմից Վրաստանի Ազգային բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ, կենսաթոշակներով վերցված վարկ ունի 358 հազար հաճախորդ։ Ցուցանիշը ներառում է ինչպես տարիքային կենսաթոշակառուների, այնպես էլ սոցիալական կենսաթոշակ ստացողների ցուցանիշը։
ԼՕՌ հիվանդությունների և գլխի և պարանոցի պաթոլոգիայի բուժման կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության դաշնային գիտագործնական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Իրինա Լաշկինան կոչ է արել ականջները չմաքրել բամբակյա շվաբրերով՝ օտիտի դեպքում։
Այս տարվա տնտեսական աճի գործում իշխանությունները կրկին մեծ դեր են վերապահել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածներին և տեղափոխվողներին։ Այդ գործոնն անցած տարի իսկապես մեծ ազդեցություն ունեցավ մի շարք ոլորտներում արձանագրված բարձր տնտեսական աճերի վրա։ Իշխանությունները հույս ունեն, որ նույնը կկրկնվի նաև այս տարի։ Սակայն տարեսկզբի միտումներն այնքան էլ հուսադրող չեն։