Այսօր հարկայինի բաժնի վարիչները պրեմիայով ամսական 15-20.000  դոլար փող են ստանում. Հրանտ Բագրատյան

«Այսպիսի վատ իշխանություն չի եղել,- 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ անդրադառնալով «տնտեսական ձեռքբերումների» մասին իշխանությունների հայտարարություններին՝ նշեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով մի քանի թվային ցուցանիշներ,- Միջին կենսաթոշակը 2018-2022թթ. ընթացքում՝ հնգամյակում, 40 հազար 600 դրամից դարձել է 46 հազար 700 դրամ, ինչը նշանակում է անվանական աճ 15 տոկոս: Գնաճը եղել է 24 տոկոս, պարենամթերքինը՝ 29 տոկոս. թոշակառուն 5 տարում 14 տոկոս վատ է ապրել: Թոշակառուների թիվը Հայաստանում 480 հազար է. փոքր խավ չէ»:

Այս համատեքստում Հրանտ Բագրատյանը խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների տնտեսական ցուցանիշների մասին՝ նկատելով, որ այս իշխանությունները հաճախ են հակադրվում հենց նրա հետ:

«Հաճախ ասում են՝ թալանչի Քոչարյանը: Ասենք, 2003-2007թթ.՝ էլի հինգ տարի է. թոշակը 5000 դրամից դարձել է 12.000 դրամ՝աճել է 2.5 անգամ, գներն աճել են 24 տոկոս: Թոշակառուն 75 տոկոսով բարելավել է իր կյանքը: 12.000 դրամ թոշակը չնչին է, բայց կարտոֆիլն արժեր 80 դրամ՝ այսօրվա 350-400 դրամի դիմաց, միսն արժեր 1400 դրամ՝ այսօրվա 4000-5000 դրամի դիմաց, էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամ էր՝ այսօրվա 45 դրամի դիմաց,- հիշեցրեց նախկին վարչապետը՝ նկատելով, որ այսօր ՔՊ-ականների պարգևավճարների վրա ուղղվում են միլիարդավոր դրամներ,- Ինքը գտել է ձև, որ ամեն տարի 40 միլիարդ դրամն իրենց տղաներին… Այսօր հարկայինի բաժնի վարիչները… պրեմիայով ամսական 15-20.000 դոլար փող են ստանում, նախարարն այդ պրեմիան հետը՝ 6-7000 դոլար փող է ստանում ոչինչ չանելու համար: Խնդրեմ, օրինակ, Գնել Սանոսյանը՝ նախարար է, չէ՞. Կոռնիձորի ճանապարհը թուրքերն ինչ շուտ սարքեցին, նա վաղուց պետք է սարքած լիներ. չի էլ սկսում, չի էլ ուզում սարքի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս