«Հաճախ ասում են՝ թալանչի Քոչարյանը: Ասենք, 2003-2007թթ.՝ էլի հինգ տարի է. թոշակը 5000 դրամից դարձել է 12.000 դրամ՝աճել է 2.5 անգամ, գներն աճել են 24 տոկոս: Թոշակառուն 75 տոկոսով բարելավել է իր կյանքը: 12.000 դրամ թոշակը չնչին է, բայց կարտոֆիլն արժեր 80 դրամ՝ այսօրվա 350-400 դրամի դիմաց, միսն արժեր 1400 դրամ՝ այսօրվա 4000-5000 դրամի դիմաց, էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամ էր՝ այսօրվա 45 դրամի դիմաց»։