ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (TEPAV) զեկույց է պատրաստել, որտեղ դիտարկումներ է արել երկարաշարժի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև հասցված վնասների վերաբերյալ։
Ճակատագրի հեգնանքով, իսկ գուցե խիստ մտածված ու հաշվենկատ կերպով դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած՝ «ես իշխանության ուզուրպատոր չեմ և չեմ լինի» հայտարարության հենց հաջորդ օրը։ Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը դեռևս արժանապատվորեն դիմադրում է իշխանության ուզուրպացիայի այս խայտառակ դրսևորմանը։
Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շուրջ զարգացումներն ապացուցում են ևս մեկ իրողություն ՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք «ընտրություններ» հասկացությունն այլասերված, նրա հիվանդագին գերակայություններին ծառայող մեխանիզմ է, քանզի բոլոր այն վայրերում, հիմնարկներում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն չի ընտրվում, ժողովրդավարական ընտրությունների փուչիկը տեղում պայթում է: Բրյուսովը դարձավ հերթական «Վանաձորը», որտեղ հաղթել էր մի թեկնածու, ով […]
Ի դեպ, Լոս Անջելեսում, մասնավորապես՝ Գլենդելում, հայերի շրջանում շատերն էին խոսում Ալեն Սիմոնյանի բիզնես նախաձեռնությունների և հետաքրքրությունների մասին:
Սեչենովի անվան համալսարանի Սկլիֆոսովսկու անվան կլինիկական բժշկության ինստիտուտի մասնագետները միկրոչիպ են ստեղծել՝ միաժամանակ ավելի քան 120 ալերգենների նկատմամբ ալերգիա որոշելու համար։ Այս մասին գրում է «Gazeta.Ru»-ն՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը։
34 տարեկան Գոհար Հակոբջանյանն ապրում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում և միայնակ մեծացնում է իր 13 տարեկան աղջկան։
Կատարվում է նախաքննություն
Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը հանդիպել են 2021 թվականի սեպտեմբերին, երբ Սիրիայի նախագահն այցելել էր Մոսկվա:
«Այսօր ՔՊ-ական Վահագն Ալեքսյանյանը հանձնաժողովի նիստի ժամանակ ասում է՝ պիտի գնան, «5-րդ շարասյան» գլուխը ջարդեն: Հիմա հարց՝ ինչո՞ւ նրա արտահայտությունների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվում: Մարդը բացահայտ սպառնում է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը հետաքրքրվել է այդ գործով և խնդրել է իրավապահ մարմիններին լինել ավելի «ինտենսիվ», կեղծ է, քանի որ դեռևս հունվարին՝ մեր կողմից հարցը հնչեցնելու պահին, երկու դեպքով էլ մեղավորներ չկային․ մի դեպքում քրգործ ընդհանրապես չէր հարուցվել, մյուս դեպքում՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել։
Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ… Պետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը։
Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքին:
Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հայաստանում անցկացված ֆրիդայվինգի միջազգային մրցումները մեծ արձագանք են ստացել օտարերկրյա մասնակիցների կողմից:
Գուցե նույն մարդի՞կ են դժգոհում` աբիժնիկնե՞րը. դասախոսը` նախարարին
Դուք ստո՛ւմ եք, լրագրողների ներկայությամբ եմ ասում. Բրյուսովում լարված վիճակ է
Դեռևս մինչև պատերազմը՝ երկուսուկես տարում, Փաշինյանը հիմնովին փոխել տվեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կազմը, մի քանի անգամ փոխվեց բանակի հրամանատարը, ազատվեցին մարտական հարուստ փորձ ունեցող և իրենց տեղանքներին լավ ծանոթ պաշտպանական շրջանների հրամանատարները, նրանց փոխարեն անհասկանալի և չարդարացված նշանակումներ արվեցին։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի օժանդակությամբ ՍՊ ընկերության հիմնադիրների և տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը:
Երեկ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ ժամը 19:46-ից սկսած՝ կորցրել են իրենց յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում՝ ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում արձանագրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձինք, 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, 2019-2022թթ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ձեռք են բերել 242 մլն 397 հազար 450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով:
Արդեն 15 օր է, ինչ աշխատում եմ որպես Արցախի Հանրապետության պետական նախարար: Մինչ այդ օրերի ընթացքում գործադիր իշխանության բոլոր հնարավորությունները լարելով գրեթե շուրջօրյա ռեժիմով փորձում ենք ոչ միայն մեղմել Արցախի շրջափակման հետևանքները, այլև վերականգնել երկրի տնտեսության առաջնահերթ ճյուղերի գործունեությունը, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, հստակ նպատակներից ու ազդեցությամբ մղված, առանց ծագումն ու ծագումնաբանությունը գոնե քողարկելու անցել են իմ անձի հասցեին կեղծ, պախարակող տեղեկություններ տարածելուն: Հաշվի առնելով, որ նման երևույթները կարող են հանրության մոտ անհիմն կարծիք կամ տպավորություններ ձևավորել՝ այդ պատճառով ցանկանում եմ արձագանքել ու հայտարարել հետևյալը.
Անօրինական միգրացիային հակազդելու հարցը կարևոր Է մնում Մոսկվայի համար՝ չնայած 2022 թ.-ին արտաքսված անօրինական ներգաղթյալների թվի աճին: Նման հայտարարություն է արել ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության պետ Օլեգ Բարանովը։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տեղեկատվական ակտիվության վրա՝ նկատելով, որ Ադրբեջանն իր գործողություններից առաջ սովորաբար նման տեղեկատվական գործունեություն է իրականացնում:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է այցելելու քաղաքացուհի և փորձելու է երկարատև տեսակցության ընթացքում իր ամուսնուն՝ դատապարտյալ Կ.Մ.-ին, փոխանցել թմրանյութ:
ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
«Նախատեսում էինք, որ տրանսպորտն ավելի շուտ կշահագործենք, մինչև տարեվերջ ներկրված կլինեին, բայց ներկրումը սկսեցին հունվարից, որն ամբողջությամբ ավարտվել է փետրվարի կեսին: Դա վերաբերում է և՛ 8.6 մետրանոց «Ժոնգտոնգ» ավտոբուսներին, և՛ «Ման» ավտոբուսներին: Այս պահի դրությամբ մաքսազերծման և ավելացված արժեքի հարկն է քննարկվում: Կարծում եմ՝ ԱԱՀ վճարման հետ կապված հարցերը կլուծենք և փոխանցումները կանենք»,- ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:
Ռուս ուղղափառ եկեղեցու հայաստանյան թեմը փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար:
«Մաշտոցի պողոտայի գետնանցումում ունենք կոյուղու խնդիր, որի մասին որոշ քաղաքացիներ բարձրաձայնել են: Այն իրականում գետնանցման հետ կապ չունի: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ խնդիրը նույնպես այս տարի լուծելու ենք: Ճանապարհահատվածը պետք է նորոգվի, կոյուղին՝ նույնպես»,- Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: