Մոսկվայից արտաքսված միգրանտների թիվը կրկնապատկվել է
Անօրինական միգրացիային հակազդելու հարցը կարևոր Է մնում Մոսկվայի համար՝ չնայած 2022 թ.-ին արտաքսված անօրինական ներգաղթյալների թվի աճին: Նման հայտարարություն է արել ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության պետ Օլեգ Բարանովը։
Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: «Մայրաքաղաքի համար կարևոր Է մնում անօրինական միգրացիային հակազդելու հարցը: Հաշվետու ժամանակաշրջանում ավելի քան կրկնակի ավելացել Է Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման վերաբերյալ դատական մարմինների կողմից կայացված որոշումների թիվը», – այսօր ասել է Բարանովը՝ հաշվետվությամբ հանդես գալով Մոսկվայի քաղաքային դումայում։ Բարանովը նաև նշել է, որ «միգրացիոն հաշվառումից 396 հազար օտարերկրացի է հանվել՝ կապված կեղծ գործարքների փաստերի հայտնաբերման հետ, ինչը 45 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին»։
Նրա խոսքով՝ կարևոր հարց է նաև Մոսկվայում օտարերկրյա աշխատուժի անօրինական օգտագործումը։ Այսպես, անցած տարի ՌԴ-ում բացահայտվել է ապօրինի աշխատանքային գործունեության 7500 դեպք և օտարերկրյա քաղաքացիներին Ռուսաստանում աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու գործընթացի խախտման ավելի քան 9500 փաստ։ Բացի այդ, հարուցվել է 106 քրեական գործ ՌԴ ՔՕ 322 հոդվածով (անօրինական միգրացիայի կազմակերպում)։