«Ման» և 8.6 մետրանոց «Ժոնգտոնգ» ավտոբուսները ե՞րբ կշահագործվեն
«Նախատեսում էինք, որ տրանսպորտն ավելի շուտ կշահագործենք, մինչև տարեվերջ ներկրված կլինեին, բայց ներկրումը սկսեցին հունվարից, որն ամբողջությամբ ավարտվել է փետրվարի կեսին: Դա վերաբերում է և՛ 8.6 մետրանոց «Ժոնգտոնգ» ավտոբուսներին, և՛ «Ման» ավտոբուսներին: Այս պահի դրությամբ մաքսազերծման և ավելացված արժեքի հարկն է քննարկվում: Կարծում եմ՝ ԱԱՀ վճարման հետ կապված հարցերը կլուծենք և փոխանցումները կանենք»,- ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կլինի առաջին երթուղին շահագործել: