Բաժիններ՝

Ռուս ուղղափառ եկեղեցու հայաստանյան թեմը փաստաթղթեր է ներկայացրել արդարադատության նախարարություն՝ գրանցվելու համար

Ռուս ուղղափառ եկեղեցու հայաստանյան թեմը փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի արդարադատության նախարարություն՝ պետական ​​գրանցման համար: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մինչև ապրիլի կեսերը:

Երևանյան թեմի առաջնորդի ժամանակավոր կառավարիչն է Աֆրիկայի պատրիարքական Էկզարխ Կլինի միտրոպոլիտ Լեոնիդը։ Հայաստանում թեմ հիմնելու որոշումն ընդունվել Է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի կողմից 2021 թ. հոկտեմբերին։

«Մենք փաստաթղթերը ներկայացրել ենք գրանցման: Հայաստանի օրենքի համաձայն՝ ընթացակարգը տևում է մինչև մեկ ամիս», – ТАСС-ին հայտնել են թեմում։ Միտրոպոլիտ Լեոնիդը մի քանի օր առաջ այցելել է Հայաստան։

Կիրակի օրը նա աստվածապաշտական արարողություն Է կատարել Երևանում, զրուցել հոգևորականների ու հավատացյալների հետ, իսկ երկուշաբթի օրը հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Ավելի վաղ Գարեգին Բ-ն ողջունել էր Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչության բացումը Հայաստանում՝ դրա հետ մեկտեղ արձանագրելով, որ «ցավոք, այդ հարցը ձգձգվում է»։

Իր հերթին, միտրոպոլիտ Լեոնիդը Հայաստան կատարած ուղևորությունից հետո իր Telegram-ալիքում գրել է, որ «վերջապես, երկար ժամանակ անց հաջողվեց թեմի կանոնադրությունը բերել ընդհանուր հայտարարի ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս