Հիմա ԱՄՆ-ում վարչակարգը փոխվել է ու դեռ հարց է՝ Հարավային Կովկասում ինչ քաղաքականություն է վարելու, գուցե ռուսների հետ փորձի լավ հարաբերություններ ստեղծել։ Իսկ այստեղից հետևություն՝ ՀՀ-ում օրվա իշխանության լծակները բավականին թուլանում են, իրենց այդ ներքին գզվռտոցները դրա վառ արտահայտումն է։ Նիկոլի իշխանությունը բաղկացած է երեք սյուներից, առաջինը նախկին ՀՀՇ-ականներն են, երկրորդը՝ սորոսական ազդեցության գործակալները, իսկ երրորդը՝ փաբերում պարտքով գարեջուր խմողները, որոնց հավաքել է Նիկոլը։
Ժողովուրդ ջան, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվել, դա ծուղակ է, ինչը նշանակում է՝ ռեպարացիաներ, և Ադրբեջանը կարող է մեր երկրի դեմ տարբեր հայցեր ու պահանջներ ներկայացնել։ Ադրբեջանն ասելու է՝ «եթե դուք ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ձեր զորքերն ի՞նչ գործ ունեն այստեղ, եթե Արցախը ճանաչում եք Ադրբեջանի կազմ, ի՞նչ գործ ունեիք՝ օգտագործում էիք ռեսուրսները»։
Նիկոլը հայտարարում էր, որ ինքը գերագույն հրամանատար է, թող որևէ մեկը չկասկածի, երկու պատերազմներում տեսանք՝ նա ինչի է ունակ, եթե նրա օրոք մի պատերազմ էլ լինի՝ հավատացեք, Հայաստանի վերջն է լինելու։ Իսկ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է պատերազմ սկսելու համար»,- շեշտեց նա և հավելեց՝ չի բացառում, որ COP-29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական գործողության, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական նորանշանակ ղեկավարությունը ծանոթանա դիրքերին ու տեղեկատվությանը։
«Նրանց պահանջը, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը փոխվի, առհասարակ կապ չունի ո՛չ խաղաղության պայմանագրի, ո՛չ սահմանագծման աշխատանքների հետ։ Այս պահանջներով Ադրբեջանը նպատակ ունի գործընթացը հետաձգել և առաջ չգնալ»։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին պատասխանելով այս հարցերին, նախ ասաց՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի անօրինական հարձակմանն Իրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, տվեց օրինական պատասխան։
«30 տարի շարունակ Տավուշում ամուր դիրքեր են կառուցվել, դրանք անզիջելի դիրքեր են, մայրուղիներ են բարեկարգվել, իրենք հասկանո՞ւմ են՝ տարածքներ զիջելով՝ ինչ է լինելու այդ մայրուղիների վիճակը, դրանք ուղղակի մեկուսացվելու են։ Անձամբ այդ տարածքին լավ ծանոթ եմ, հիմա Նիկոլ Փաշինյանն այլընտրանք ճանապարհ որտեղ էլ կառուցի, միևնույն է՝ հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ։ Եթե բնակիչները մտածում են, որ ճանապարհը 500 մետր այն կողմ կառուցեն, իրենք հեշտ կերթևեկեն, սխալվում են, այն ավելի խոցելի է դառնալու»,- հավելեց Աշոտ Սևյանը։
«Ամոթ է, վիրավորական, որ Իրանը, ԱՄՆ-ը կամ այլ երկիր է խոսում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Դա նույնն է, որ ընտանիք ստեղծես, բայց ընտանիքդ պահելու մասին խոսեն հարևաններդ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով՝ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգերը միմյանց շարունակությունն են, և, եթե փլուզվում է մեկը, դա հանգեցնում է նաև մյուսի փլուզման, հատկապես, որ անվտանգային համակարգը պաշտպանելու համար մեր դիվանագիտությունը որևէ բան չի անում։
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ում չկա իշխանություն, քանի որ չեն գործում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Անկախության հռչակագիրը: «Նիկոլ Փաշինյանը 2018թ. բերվել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը, և ոչ միայն Արցախը, այլ նաև ՀՀ սուվերեն տարածքից զգալի հատվածներ: Ակնհայտ է դառնում, որ Արևմուտքի կողմից է նա բերվել իշխանության, իսկ հիմա պահանջում են, […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Պատերազմի վտանգը միշտ էլ կա. Սուրեն Պապիկյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ահազանգում է՝ մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է խոսենք ոչ թե պետականության կորստի, այլ այս տարածաշրջանում մեր ֆիզիկական ներկայության մասին։
«Փոխարենն այս իշխանությունը պատրաստվի ու ժողովրդին պատրաստի նոր պատերազմի, ընդհակառակը՝ թմրեցնում է հասարակության գիտակցությունը, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի հողերի հանձնումը, որովհետև բոլոր քաղաքական զարգացումները և պատերազմում պարտությունն ինձ թույլ է տալիս հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս մարդիկ չեն եկել պետական շահը սպասարկելու, այլ երկրի պետականությունը կործանելու համար։