«Եթե Հայաստանի ապագան ևս պետք է լինի տխուր, ինչպես եղել է անցյալը, շատ վատ վիճակում պետք է մնանք». Նուբար Աֆեյան

«Իմ ընտանիքն Ուրֆայից է: Իրեն երազանքները 100 տարի առաջ այն էին, ինչ մերն այսօր՝ համախմբվել, կազմակերպվել և անկախ Հայաստան ստեղծել: Ապագան շատ կարևոր է, և մեր պատմության մեջ մեզ առիթ չի ընձեռվել, որ մեր ապագան նախագծենք, երևակայենք և ստեղծենք: Ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել»,- «Ապագա Հայկականը» առաջին համահայկական համաժողովին ասաց նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Նա նշեց, որ 30 տարի առաջ մեզ առիթ է տրվել, որ զբաղվենք մեր ապագայով, բայց, դժբախտաբար, տագնապների պատճառով երբեք չենք կարողացել:

«Եթե Հայաստանի ապագան ևս պետք է լինի տխուր, ինչպես եղել է անցյալը, շատ վատ վիճակում պետք է մնանք»,- նկատեց Նուբար Աֆեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031