«Արցախի խնդիրն այն հարցն է, որն այսօր մեզանից բոլորից ահռելի ջանք է պահանջում: Ես ծայրահեղ անհանգստացած եմ, որ մեզանում՝ հայաստանյան միջավայրում, այս հարցում, ցավոք, կան երկու տարբեր բևեռացված տեսակետներ, որոնցից ոչ մեկը ճիշտ չէ,- «Ապագա Հայկականը» նախաձեռնության համաժողովի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատմական պատասխանատվություն» հանձնախմբի անդամ, Փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը՝ մանրամասնելով,- Մեկն ասում է՝ պետք է պահաջենք, որ Արցախը դառնա անկախ պետություն, մյուսն էլ ասում է՝ մենք ոչինչ չենք կարող անել. պետք է մտածենք ամեն առանձին արցախցու իրավունքների պաշտպանության մասին:
Ցեղասպանության խնդիրը հայ ժողովրդի և հայկական պետականության գոյության հարցն է. Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
«Պետք է ոչ միայն գոյություն պահպանել, այլև պետք է հասկանալ՝ ով ենք մենք, ուր ենք գնում և ինչպես կարող ենք աշխարհում ստեղծված նոր իրավիճակում պատասխանել բոլոր մարտահրավերներին»,- «Ապագա Հայկականը» առաջին համահայկական համաժողովի ժամանակ Արցախից տեսակապի միջոցով ասաց Արցախի նախկին պետնախարար, նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Իմ ընտանիքն Ուրֆայից է: Իրեն երազանքները 100 տարի առաջ այն էին, ինչ մերն այսօր՝ համախմբվել, կազմակերպվել և անկախ Հայաստան ստեղծել: Ապագան շատ կարևոր է, և մեր պատմության մեջ մեզ առիթ չի ընձեռվել, որ մեր ապագան նախագծենք, երևակայենք և ստեղծենք: Ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել»։
«2020 թվականի ծանր իրադարձությունները և պատերազմը ստիպեցին ևս մեկ անգամ խորհել կարևորագույն հարցերի շուրջ, թե ինչպիսի Հայաստան և հայություն ենք ուզում ունենալ»,- «Ապագա Հայկականը» առաջին համահայկական համաժողովին ասաց «Ապագա Հայկական» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ հավելելով, որ նախաձեռնությանն արդեն միացել է 110.000 հոգի՝ աշխարհի 108 երկրներից: