
Ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 3-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Շիրակ» օդանավակայանից Արմավիրի բաժին է տեղափոխվել 21-ամյա Հովհաննես Ղ.-ն, որը հունվարի 27-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: