Առայժմ պարզ չէ, թե որն է ահազանգի պատճառը:
Նա նշեց՝ իրենք, այսպես ասած, կարող են կոչ անել Ռուսաստանին կենտրոնանալ տեղի ունեցողի վրա, ավելի քան 100 հազար մարդ մեկուսացած է ԼՂ-ում:
Աշխարհը գլոբալ հակամարտության շեմին է կանգնած, եթե Վաշինգտոնը ցանկանում Է Մոսկվայի պարտությունը։ Ռուսաստանը կպաշտպանվի ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Եթե Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվի, արդյո՞ք սա չի նշանակում, որ Արցախը կատարում է Ադրբեջանի պահանջը, հետևաբար՝ այդ դեպքում ո՞րը պետք է լինի ընդդիմության անելիքը։ Ըստ իրավիճակի, արդյո՞ք ընդդիմությունն ունի մշակված սցենար։
Խոսելով Մյունխենի Անվտանգության համաժողովի մասին՝ Վահագն Մելիքյանը նկատեց. «Կարելի էր հրաշալի ձևով այդ հարթակն օգտագործել՝ սառը մեկնաբանություններով, շեշտադրումներով պատասխանել ղեկավարին ոչ հարիր պահվածքին: Դա չի արվել, որովհետև կա վախը»:
Վարչապետը կարևորել է միջգերատեսչական շարունակական փոխգործակցությունը հետագա աշխատանքների համատեքստում և խորհրդակցության արդյունքներով մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Իտալիայի մշակույթի նորանշանակ նախարարին, որը տարածաշրջանում առաջին այցն իրականացրել է Հայաստան:
«Մենք գտնվում ենք այն իրավիճակում, երբ պայմանական արևելքն ու արևմուտքը ամենօրյա ռեժիմով ավելի ու ավելի են բարձրացնում խաղադրույքները»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել:
2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել […]
«Թուրքիան քայլ առ քայլ կարողանում է իր նպատակներն իրականացնել»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս, վերլուծաբան Վարդան Հակոբյանը:
Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ:
Երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական ձեւաչափով կարեւորվել է բարեկամության խմբերի դերակատարումը:
«Խաղաղության դիմաց առաջարկում են խաղաղություն, բայց իրական խաղաղություն, ոչ թե այսպիսի խաղաղություն, որտեղ դու շարունակում ես կորցնել, զոհվել, խայտառակ լինել, նսեմանալ, ստորանալ ու էլի մնալ ծնկաչոք վիճակում՝ մուրացողի դերում»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության» պայմանագրին:
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ պատերազմից հետո բնակիչները չունեն վարելահողեր, մշակում են միայն տնամերձերը։
Վարուժան Ներսեսյանը հոդվածում նաև թվարկում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների, որոնք կոչ են արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը:
Ակնհայտ է՝ սա նաև Ադրբեջանի պահանջն է՝ սա Ռուբեն Վարդանյանի խնդիրը չէ. Աղվան Վարդանյան
«Հետևաբար, երբ տեղի է ունենում վերափորձաքննություն, հնարավոր է մեկ տարի հետո տեղի ունենա վերափորձաքննություն, հնարավոր է ստանան նոր խումբ։ Վատթարացման դեպքում խումբն իջնի, այսինքն՝ երկրորդից՝ դառնա առաջին խումբ, և բարելավման դեպքում դառնա երրորդ խումբ։ Հիմա ունենք զինծառայողներ, որոնք երկրորդից դարձել են երրորդ, հետևաբար՝ իրենք զինհիմնադրամի շահառու լինելուց արդեն դադարել են»,- պարզաբանեց Դավիթ Խաչատրյանը։
«Այնպես է ստացվել, որ մենք դարձել ենք գլոբալ որոշ զարգացումների իրականացման գործոններից մեկը, և այսօր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ այդ գործոնը տարբեր ձևով կարողանում են օգտագործել»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Հարցին՝ ինչի մեջ է մեղադրվում տնօրենը, դատախազությունից առայժմ չեն մանրամասնում:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 22-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին:
Թուրքիայի Սամանդաղ շրջանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժներից թեև զոհեր չեն եղել, բայց վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը չեն գաղտնազերծում Վիգեն Սարգսյանի օրոք բնակարան ստացած 29 անձանց ցուցակը, որի առնչությամբ քրեական գործ կա հարուցված:
Ո՞ր գործոններն են ազդելու տարածաշրջանի վրա. ՈՒՂԻՂ
Նրանք ներկայացնում են աշխարհի յոթ տարածաշրջաններ՝ Ասիան, Աֆրիկան՝ Սահարայից դեպի հարավ, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, Եվրոպան, Օվկիանիան, Հարավային և Հյուսիսային Ամերիկան:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ադրբեջանի Իմիշլիի շրջանում երկրաշարժ է գրանցվել։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Փետրվարի 21-ի երեկոյան այս կարծիքն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Թել Ավիվում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված ամերիկա-իսրայելական խորհրդաժողովում։
AFAD-ի փոխանցմամբ’ աղետի գոտուց տարհանվածների թիվը հասել է 448 հազար 18-ի։