Լեռնային Ղարաբաղում հազարավոր կյանքեր են վտանգված. դեսպան Ներսեսյանի հոդվածը՝ The Irish Times պարբերականում
Լեռնային Ղարաբաղում հազարավոր կյանքեր են վտանգված, Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է անհապաղ վերջ դրվի: Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը կանխելու համար օգնությունը չափազանց մոտ է, սակայն Ադրբեջանը, փոխանակ մարդկային կերպով արձագանքելու, պարբերաբար անջատում է գազը և էլեկտրաէներգիան՝ ավելացնելով տարածաշրջանում ապրող մարդկանց զրկանքները: Նման հայտարարություն է արել Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը «The Irish Times» պարբերականում հրապարակված հոդվածում:
Դեսպանը ներկայացնում է 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախում տիրող իրավիճակը՝ շեշտելով, որ բնապահպանական ցույցերը ոչ այլ ինչ են, քան «կազմակերպված հնարք», որի նպատակն է տարածաշրջանում մեծամասնություն կազմող հայ բնակչությանը ստիպել ընդհանրապես հեռանալ, ինչը հայտնի է նաև որպես «էթնիկ զտումներ»:
Վարուժան Ներսեսյանը հոդվածում նաև թվարկում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների, որոնք կոչ են արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը:
Դեսպանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված երաշխիքներ կարող են տրվել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։