Բաժիններ՝

Բրազիլիայում հորդառատ անձրևներն ավերածությունների և տասնյակ զոհերի պատճառ են դարձել

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում արևադարձային ցիկլոնի բերած տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Ավելի վաղ հաղորդվել Էր 24 զոհի մասին։

Անցած օրվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել Է տեղումների ամսական նորման. առավել տուժած Սան Սեբաստիանում և Բերտիոգայում այս ցուցանիշը հասել է ռեկորդային 627 և 683 մմ-ի: Տարերքի հարվածը հանգեցրել է բազմաթիվ հեղեղումների ու սողանքների, բնակելի շենքերի և ենթակառուցվածքային օբյեկտների ավերածությունների։

Ընդհատվել է ճանապարհային հաղորդակցությունը խոշոր մայրուղիներով, որը Սան Պաուլո նահանգի համանուն մայրաքաղաքը միացնում Է առափնյա շրջանների 7 հարևան Ռիո դե Ժանեյրոյի հետ: Տեղի իշխանությունների տվյալներով՝ տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլվածքների տակ։ Հինգ մունիցիպալիտետներում, որոնց բաժին Է ընկել տարերքի հիմնական հարվածը, հայտարարվել Է արտակարգ դրություն:

Շատ շրջաններում խափանվել Է ջրամատակարարումը և Էլեկտրամատակարարումը, չի աշխատում բջջային կապը։ Հեղեղների հետևանքների դեմ պայքարում գործի Է դրվել հարյուրից ավելի փրկարար։ Նրանց օգնության կուղարկեն բանակային ավիացիան։ Տեղի ունեցածի կապակցությամբ տեղական իշխանությունները չեղյալ են հայտարարել զվարճանքի բոլոր միջոցառումները, որոնք նվիրված են դիմակահանդեսի տոնակատարությանը։ Նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան խոստացել է օգնություն ցուցաբերել բնական աղետի հետևանքների վերացման գործում։

Պետության ղեկավարն ընդհատել է արձակուրդը՝ երկուշաբթի օրը տուժած շրջան այցելելու համար։ Բրազիլիայի հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան հատվածներում առատ տեղումները ամառային ժամանակաշրջանում (դեկտեմբերի վերջից մինչև մարտի վերջը) սեզոնային բնույթ են կրում և ամեն տարի տարբեր աստիճանի ինտենսիվությամբ են տեղում: Դրանց պատճառը Ամազոնի հասարակածային անտառներից տաք, խոնավ օդի շարժումն Է հարավ-արևելյան ուղղությամբ՝ դեպի Ատլանտյան օվկիանոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս