ԿԳՄՍ նախարարը տեսողական խանգարումներ ունեցող երեխաների դպրոցին բրալյան այբուբենով գրքեր նվիրեց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելեցին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց:
Անդրեասյանը դպրոցին նվիրեց Ստեփան Զարյանի պատվածքների ժողովածուն բրայլյան այբուբենով և 12 աուդիո գիրք:
«Մենք կարիք ունենք վերաիմաստավորելու հատուկ դպրոցների դերը մեր հանրակրթության համակարգում: Նախորդ տարի հանրակրթության օրենքում փոխեցինք համապատասխան դրույթներ, ըստ որոնց, հատուկ դպրոցները նպատակ ունենք վերակազմավորել ռեսուրս կենտրոնների, ինչը նշանակում է, որ այստեղ եղած կարողություններն ու հնարավորությունները պետք է օգտագործենք նաև մյուս դպրոցներում»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ այս տարվա պետբյուջեից համապատասխան միջոցներ են տրամադրվել, և երեխաները, սեպտեմբերից, սկսած բրայլյան այբուբենով բոլոր գրքերը և տետրերը կստանան պետական բյուջեի շրջանակներում:
«Գրքերը միայն մեր պատկերացրած ստանդարտ ձևավաչափը չեն: Մենք ունենք հասարակության ներսում տարբեր խմբեր, որոնք այդ հասանելիութայն ապահովման համար կարիք ունեն լրացուցիչ օգնության և ուշադրության»,- նշեց Անդրեասյանը:
Թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը նշեց, որ մինչ օրս իրենց ունեցած դասագրքերը ձեռք են բերվել բարերարների, ծանոթների, ընկերների աջակցությամբ: Տնօերնն իր ուրախությունն հայտնեց, որ այս տարի նախարարությունը հանձն է առել բոլոր դասագրքերը վերածել բրայլյան համակարգի: Տնօրենն առանձնացրեց նաև մասնագետների պակասի խնդիրը:
«Ունենք նաև մասնագետների կարիք. դպրոցի 80 տոկոսը տարիքով մեծ ուսուցիչներ են, կա սերնդափոխության կարիք: Խնդրի մասին բարձրաձայնվել է նաև Մանկավարժական համալսարանում»,- եզրափակեց Ահարոնյանը:
Դպրոցում սովորում է 64 աշակերտ, գիշերում՝ 20-ը, շաբաթ-կիրակի օրերին՝ 5-7-ը, որոնք մարզերից են: Դպրոցը Հանրապետությունում միակն է: Ընդունում են երեխաների Հայաստանի բոլոր մազերից, ինչպես նաև Ջավախքից և Արցախից:
Նախարարը շրջեց դպրոցում և տեղում ծանոթացավ առկա խնդիրներին: