
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի ցերեկը, 23-ին երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում` անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 20-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին՝ 25-30 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ: