Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարում:
Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա միայն 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։ Նրա մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմին է։
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշայիններ Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։