
Սուրեն Պապիկյանն ու Ջիմ Հարշը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր

ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։