Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա նույնիսկ Ուկրաինայում կարգավորումից հետո. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:
«Նախկինի պես չի լինի. եթե անգամ Ուկրաինայում զենքերը լռեն, չպետք է ակնկալել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կկարգավորվեն»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն վերականգնվի նախկին մակարդակին։