Հրշեջները մարել են Կապանի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 15-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։43-ին, մարվել՝ 14։00-ին։ Այրվել են բնակարանի փակ պատշգամբը և կից սենյակը (մոտ 12 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։