Հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում իշխանական թևը ներկայացնող պատգամավոր Սոնա Ղազարյանը համոզված է, թե միջազգային հանրությունում Արցախի կարգավիճակի հարցի լուծման վերաբերյալ կոնսոլիդացիա կա: Ավելին, պնդում է, թե այդ կոնսոլիդացիան նկատելի է նույնիսկ ԵԽԽՎ պատվիրակների հետ անհատական շփումներում:
YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է ռուսական WarGonzo նախագծի ալիքը, որը հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ YouTube-ի ադմինիստրացիան հայտնել է, որ լրագրողները խախտել են որոշակի կանոններ, գրում է dailystorm.ru-ն։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատգամավորական մանդատից:
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) ենթահանձնաժողովը հունիսի 21-ին հավանություն է տվել այն հաշվետվությանը, որը նպատակաուղղված է բուժական նպատակներով կանեփի գործածության կարգավորմանը: Այդ մասին հաղորդել է La Vanguardia թերթը։
«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թանկացմանը՝ նկատեց՝ թանկացմանը կհաջորդի ծախսերի ավելացում, որը, սակայն, շատ մեծ չի լինի:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պաշտոնե հայտարարում եմ՝ Սորոսականներին անհիմն կերպով արդարացնելու համար ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Դավիթ Հարությունյանը»:
Ծեծկռտուք ու դանակահարություն Ռյա-Թազա գյուղում․ Արագածի ոստիկանների բացահայտումը:
«Ծանր վիրավորանք» քրեական հոդվածի ապաքրեականացման նախաձեռնությունը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ։ Շատերի կարծիքով, այդ թվում նաև իմ՝ միամիտիս, պատճառը միջազգային կազմակերպությունների քննադադությունն է եղել։
Մալկինայի խոսքով՝ քննարկումները չեն անցել առանց բուռն բանավեճերի, բայց միևնույն ժամանակ՝ բոլոր հարցերում էլ հաջողվել է հասնել դրական, համաձայնեցված որոշումների:
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավական տեսանկյույից կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ունենալով մի շարք սուբյեկտիվ դիտարկումներ, սահմանափակվենք օբյեկտիվով.
Հունիսի 14-ին անցկացված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում վերջին շրջանում իրավիճակը խաղաղ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Խնապատ գյուղի բնակիչ, տրակտորիստ Կարեն Մելքումյանը։
«Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (այսուհետ` նախագիծ) նախատեսվում է Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները. Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ավելացնել 6,342,503.0 հազ. դրամ և ծրագրի ամբողջ գումարն ուղղել 15 միավոր տրոլեյբուսների և 150 միավոր ավտոբուսների ձեռքբերմանը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ լիազորությունները կասեցրած նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ձայնագրության մի հատվածի մասին, ուր վերջինս ի թիվս հայտնի հորդորների, խոսում է երկիրը դրսից կառավարելու մասին:
««Հայրենիք» կուսակցության որոշմամբ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ»։ Այսօր Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվելու մասին հայտարարության մեջ նշելով, որ ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում, նաև տեղեկացրել է իր ղեկավարած կուսակցության հետագա անելիքների մասին:
Արաբկիրում բարձրահարկ շենքից երեսպատման սալիկներ պոկվեցին.շենքն անտեր վիճակում է. Իզաբելլա Աբգարյան։
Երևանի ավագանու նիստն ավարտվեց հիմնի հնչյունների ներքո։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նորվեգացի գործընկերների հետ համագործակցությունն՝ ի նպաստ ձմեռային մարզաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացման ու հայ մասնագետների որակների բարձրացման:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետևանքով ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Կարծում եմ՝ ժամանակն է կոշտ լուծումների անցնել, քաղաքը չի մաքրվում». Լուսինե Գևորգյան։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Երևանում հայտարարել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին:
«Խոսում եք գեղասահքի դպրոցի մասին.դուք ո՞վ եք վաբշե ». Անի Խաչատրյան
Վրաստանը չի կարող Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ազգային շահերի եւ անվտանգության մարտահրավերների պատճառով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Քատարի տնտեսական համաժողովի շրջանակներում:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ գողացել են թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
Հրազդանի խնդիրը պետք է տեղափոխել Երևանից դուրս.Կամո Արեյան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հրապարակել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի մարտական աշխատանքի կադրերը՝ ցույց տալով Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքին հարվածները, գրում է ՏԱՍՍ-ը։