Բաժիններ՝

Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել կանեփի գործածության կանոնավորմանը բուժական նպատակներով

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) ենթահանձնաժողովը հունիսի 21-ին հավանություն է տվել այն հաշվետվությանը, որը նպատակաուղղված է բուժական նպատակներով կանեփի գործածության կարգավորմանը: Այդ մասին հաղորդել է La Vanguardia թերթը։

Թերթի տեղեկատվությամբ՝ նախաձեռնության դեմ են քվեարկել պահպանողական Ժողովրդական կուսակցության եւ «Վոքս» ծայրահեղ աջ քաղաքական ուժի ներկայացուցիչները: Ըստ որում առաջարկությունը դեռ պետք է հավանություն ստանա թագավորության առողջապահության հանձնաժողովում:

Նախաձեռնությունը նախատեսում է բժշկական մարիխուանայի վաճառք դեղատներում: Ինչպես հայտնում է EFE գործակալությունը, առաջարկությունը նաեւ թույլ է տալիս բժշկի նշանակմամբ կանեփ գործածել ուռուցքաբանական հիվանդությունների հարուցած ցավերի եւ էնդոմետրիոզի դեպքում: Անցյալ տարի Պատգամավորների կոնգրեսը հրաժարվել էր քննարկել այն օրինագիծը, որը կանոնավորում է մարիխուանայի գործածումը երկրում: Նախաձեռնությունը նախատեսում էր չափահասների կողմից դրա գործածության թույլտվություն այն սահմանափակումերով հասարակական վայրերում՝ համանման սահմանափակումներին, որոնք գործում են ծխախոտի արտադրանքի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930