«Հոդվածի ապաքրեականացման պատճառը ոչ թե բռնապետիկի բարի կամքի դրսևորումն է, կամ միջազգային կազմակերպությունների հորդորը, այլ․․․»․ Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք․․․
«Ծանր վիրավորանք» քրեական հոդվածի ապաքրեականացման նախաձեռնությունը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ։ Շատերի կարծիքով, այդ թվում նաև իմ՝ միամիտիս, պատճառը միջազգային կազմակերպությունների քննադադությունն է եղել։
Իրականում, պարզվում է, որ պատճառը բոլորովին այլ է։ Ըստ տեղեկությունների այդ հոդվածով հարուցված քրեական գործերի քանակը հատում է 800-ի սահմանը։ Իսկ որքա՞ն են այդ հոդվածով գործեր հարուցելու դիմումները։ Պարզվում է 1000-ավոր բողոք-դիմումներ են ներկայացվել։ Մարդիկ, ավելի ճիշտ հպարտ քաղաքացիները բազմաթիվ բանսարկություններ, մատնություններ են գրում իրենց հարևանների, ընկերների, այն անձանց դեմ, ում նախանձում են, ում հանդեպ չարացած են։ Հոդվածի հեղինակ բռնապետիկը բարենպաստ միջավայր ստեղծեց և խրախուսեց մեր ժողովրդի հպարտ հատվածին, բացահայտել իր իրական դեմքը, ինչպես 1937 թվականին։
Ինչևէ, հոդվածի ապաքրեականացման պատճառը ոչ թե բռնապետիկի բարի կամքի դրսևորումն է, կամ միջազգային կազմակերպությունների հորդորը, այլ պարզապես քննիչ-դատախազների ահավոր ծանրաբեռնվածությունը, ուրիշ ոչինչ»։