«Ադրբեջանն ամբողջությամբ վերածվել է գործիքի՝ ՀՀ-ն քանդելու համար». Արտակ Զաքարյան
Ուկրաինայի հարավային և կենտրոնական շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում է ուկրաինական Strana պարբերականը։ Հրատարակությունը թելեգրամյան ալիքում հրապարակել է քարտեզ, որտեղ երևում են շրջանները, որտեղ հայտարարված է օդային ռմբակոծման նախազգուշացում։ Խոսքը կենտրոնական և հարավային շրջանների մասին է։ Չերկասիի, Օդեսայի և Պոլտավայի շրջանների իշխանությունները նախազգուշացրել են օդային հարձակման մասին։
Ալավերդի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստում` հոկտեմբերի 12-ին «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանը միաձայն ընտրվեց Ալավերդու համայնքապետ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար և «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին Հռոմում մասնակցել է ԲԿԳ «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի միջոցառմանը։
Սեպտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ ընտրություններից հետո, այսօր Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանին համայնքապետ է ընտրում։
«Պետք է կրկին հաղթանակենք, կարողանանք հետ բերել այն, ինչը խլել են». Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մայր
«Էդ տղերքը բոլորիս համար են կանգնած, բայց, ցավոք, էսօր անտարբերության են մատնվում». անհետ կորածի հայր
«Թող Սուրեն Պապիկյանն իր կյանքի գնով իմ երեխուն փրկի». անհետ կորած զինծառայողի մայր
«Մի հատ խոսեմ, հասկանամ, ձեզ ասեմ, ժողովուրդ ջան». Վաղարշապատի ոստիկանության պետ
Արտակ Զաքարյանը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ու նոր պատերազմի ռիսկերի մասին. ՈՒՂԻՂ
«Ավտոյով չեն թողնում, ոտքով կգնանք. գնացինք». անհետ կորած զինծառայողի համագյուղացիներ
Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։
Մինչև առավոտ էլ կկանգնեմ, ոտքով Կապան էլ կգնամ, մենակ իմ երեխուն բերեն. անհետ կորած զինծառայողի մայր
Դուք՝ որպես համայնքի ղեկավար, մի օր չեք եկել էս մարդու տուն, էսօր իմացել ես ճամփա ենք փակել, եկել ես
Հերիք է, երեխու մոր աչքերին էլ չենք կարողանում նայենք. անհետ կորածի համագյուղացիներ
Ֆինլանդիան կանխապահովում Է ՆԱՏՕ-ի գործընկերների պաշտպանությունն ի դեպս ուղղակի սպառնալիքի առաջացման՝ մինչեւ դաշինքին նրա փաստական անդամակցումը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ տարիների ուսումնասիրությունների արդյունքում։
Հոկտեմբերի 12֊ը ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի զոհվելու երկրորդ տարելիցն է. Հարգանքի տուրք Եռաբլուրում. ՈւՂԻՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին մեկնել է Աստանա՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի VI գագաթնաժողովին:
Ձեր կառույցներն ինչի՞ համար են. մարդ բռնեք, փողը վերցնեք, թողնե՞ք. բերեք երեխուս. անհետ կորածի հայր
«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը:
Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից եւ Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլեւս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաեւ վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: Պատմությունը կապված է Երեւանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվայում է:
Այսօր՝ 11։00-ին, Սիսիանի ավագանու անդրանիկ նիստն է։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ որեւէ ուժ չի հաղթահարել «50+1» շեմը եւ չունի միայնակ իշխանություն ստանձնելու, համայնքի ղեկավար ընտրելու մանդատ։
Վստահաբար կարելի է պնդել, որ Երևանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանի մոնոներկայացումը բավական շեղվել է նախնական սցենարից:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական վարույթներով քննությունները վերսկսվել են:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրն է ժամանել Երեւան, սակայն ՀՀ իշխանությունները, որոշ տեղեկություններով, տարբեր պատրվակներով դեռ չեն հյուրընկալել արցախցի գործընկերներին:
Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական ակտի առնչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 8 մարդ. նրանցից 5-ը ռուսաստանցիներ են, 3-ը` Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։