«Քանի դեռ մենք ընտրում ենք տգետ մնալը, նիկոլներն ու աննաները մեզ ամեն անգամ մատերի վրա ֆռացնելու են». Կարեն Վրթանեսյան

Ռազամական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկար ժամանակ է բոլոր հարթակներից կրկնում եմ, որ այն, ինչ անում են նիկոլենք, նկարագրված է մասնագիտական գրականության մեջ։ Նկարագրված են մեխանիզմները, գործիքակազմը, նպատակները այդ գործողությունների ու նաև այն, թե ինչպես է պետք դրան դիմադրել։

Այդ գրառումներս մի քանի տասնյակ հազար մարդ կարդացել է։ Ու քարը պայթի՝ 20–25 հոգի է հարցրել այդ գրքերի անունները։

Թե այդ 20–25 հոգուց քանիսն են ի վերջո կարդացել դրանք, չգիտեմ։

Ու քանի դեռ մենք ընտրում ենք տգետ մնալը, նիկոլներն ու աննաները մեզ ամեն անգամ մատերի վրա ֆռացնելու են, ներքաշելու են այնպիսի կռիվների մեջ, որոնք մեզ ջլատելու են, մաշեցնեն, քամեն ու պառակտեն, իսկ իրենց ուժեղացնեն։

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ… 1600 տարում այդպես էլ չսովորեցինք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031