Թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներկայացուցիչների հետ. Mediaport

Թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներկայացուցիչների հետ։

Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ Երևանի հյուրանոցներից մեկում:
Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջանակից է դեռ, 1990-ականներից աշխատում է հայ-թուրքական «մերձեցման» համար: Նա էր 90-ականներին կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադրի հետ:

Հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանին սատարող վերջին հայտարարությունները, կարելի է եզրակացնել, որ դրանք ուղղորդվում են նաև Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ, որտեղ առանցքային դերակատարում ունի Օզարարատը:

Հիշեցնենք, որ 2013թ. թուրքական «Հյուրիյեթը» անդրադարձել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Երևան եկած պատվիրակության կազմին: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Դավութօղլուի հետ նույն ինքնաթռում էր գտնվել Սամսոն Օզարարատը: Ծնունդով Քոնիայից Օզարարատը հայտնի է 1990-ական թվականներին հայ-թուրքական մերձեցմանն ուղղված իր գործունեությամբ: Այժմ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող և մասոնական կառույցների հետ սերտ կապեր ունեցող Օզարարատը ժամանակին նաև զբաղեցրել է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը:

«Հյուրիյեթի» մեկնաբանությամբ՝ Սամսոն Օզարարատին իր ինքնաթիռ հրավիրելու Դավութօղլուի քայլը կարելի է որակել որպես մի ժեստ՝ Հայաստան կատարած այս կարճ այցելության ընթացքում իբրև Թուրքիայի կողմից ձեռք մեկնելու ջանք: «Քանզի Անկարան այս այցով ցանկանում է ցույց տալ, որ Երևանի և Բաքվի միջև տարիներ շարունակ ընթացող բանակցություններում կառուցողական լուծման համար պատրաստ է միջնորդի դեր ստանձնել»,-այն ժամանակ գրել էր թուրքական պարբերականը:

Տեսանյութեր

Լրահոս