«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
«Սրանք վարում են հակապետական, թշնամական քաղաքականություն։ Ամենավտանգավորը ներսի թշնամին է՝ Նիկոլ Փաշինյանը, նրա հետ միասին՝ իր կառավարող խումբը։ Սակայն մեր պատմությունն ուսումնասիրելիս կարելի է պարզել, որ տարբեր փուլերում մենք շատ ավելի վատ պայմաններում ենք հայտնվել, և պատվով դուրս ենք եկել այդ փորձություններից։ Սրանց իշխանազրկումից հետո սահմանները պիտի փակվեն, որ սրանք չհասցնեն փախնել, բոլորը պիտի դատվեն»,- ամփոփեց Մեխակ Գաբրիելյանը:
Շուրջ մեկ շաբաթ առաջ դիվանագետ, 1993-1997թթ. ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական, հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ջատագով Ժիրայր Լիպարիտյանը, 168.am-ի տեղեկություններով, եղել է Հայաստանում: Այցը չի հանրայնացվել, սակայն մենք տեղեկացանք, որ նա հանդիպումներ է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի, քաղաքական այլ դեմքերի հետ:
Առաջարկվող նախագծով, աշխարհազորայինների հավաքագրման գործառույթը նախատեսված էր պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակներում, սակայն աշխարհազորը գործելու էր գլխավոր շտաբի ենթակայությամբ։
Հուլիսի 15-ին 168.am-ը գրել էր, որ լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանն իրականում չի եղել նրա խորհրդականը: Հիշեցնենք, որ սույն անձը ժամանակին եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի օգնականը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է:
Ադրբեջանն ուզում է Հայաստանի ապագայի և ներկայի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներն իր տիրապետության տակ վերցնել: Հայաստանին նսեմացնելու գնով օգտագործում է իր բոլոր հնարավորությունները բանակցող կողմին ջախջախելու համար: Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցան Տեղ գյուղի դեպքերը, հիմա էլ՝ բյուսելյան հանդիպումից առաջ Սոթքում մեր դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցները… Սոթքի հանքերն Ադրբեջանի համար թիրախ են դարձել, վաղն էլ կարող է Ամուլսարը թիրախ դառնալ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը վստահ է՝ հայերն իրենց սխալ թշնամի են նշանակել։
• Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել դեռևս մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Երբ Ժիրայր Լիպարիտյանը հանդիպում և բանակցում էր Ադրբեջանի արտգործնախարար Վաֆա Գուլուզադեի հետ, ի դեպ, 11 անգամ: Լիպարիտյանը բանակցում էր առանց Արցախի, և այն, ինչ բանակցվում էր՝ անընդունելի էր Արցախի համար:
Արտակարգ թողարկումների ռեժիմում 168.am-ում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է, զրույցի թեման՝ Լաչինի միջանցքի շրջափակման բուն նպատակները և գեոպոլիտիկ խաղերը:
Սրանից մեկ օր առաջ մարզպետների հետ հանդիպմանն էլ նա ասել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում՝ վստահեցնելով, որ պատրաստ է մինչև վերջ կրել այս բեռը, որովհետև համոզված է՝ այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել: