Բաժիններ՝

Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը. Խաղաղություն մեր երկրին․ Դավիթ Համբարձումյան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,

Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին:

Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:
Խաղաղություն մեր երկրին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031