Ժամկետային զինծառայողը պայմանագրային դառնալուց հետո կարող է ծառայել իր բնակավայրում. Սուրեն Պապիկյան

Պայմանագրային զինծառայողները կարող են ընտրել, թե ո՞ր վայրում են ցանկանում անցկացնել իրենց ծառայությունը. այս հնարավորությունից առավելապես կարող են օգտվել սահմանամերձ գյուղերի բնակիչ զինծառայողները։

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով.

«Եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, ապա զինվորը կարող է գրել զեկուցագիր, և նրա ղեկավարությունը կընդառաջի, որպեսզի տվյալ պայմանագրայինը իր հետագա ծառայությունն անցնի  իր բնակավայրին մոտ զորամասում»,- ասաց նախարար Պապիկյանը՝ նշելով՝ այս հարցը կարգավորվում է Պաշտպանության նախարարի հրամանի մակարդակով։

Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031