Տեղեկություն չկա, թե որտեղ կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. մենք կաղապարված չենք Բրյուսելում հանդիպելու տարբերակով. Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ, թե Արցախի Հանրապետության Իվանյան գյուղում ռուս խաղաղապահներն ադրբեջանցի «բնապահպանների» ու արցախցիների հետ ինչ են քննարկում, քանի որ երեկ է վերադարձել Հայաստան, հետևաբար՝ որևէ բան չի կարող ասել։

«Կարող եմ միայն ասել, որ իմ տեղեկություններով՝ Արցախից ներկայացուցիչներ կան և տեղեկացված են, բայց մանրամասներին այս պահին չեմ տիրապետում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանից ստացած առաջարկությունների երրորդ փաթեթին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ առաջարկությունների բովանդակությանը դեռ ծանոթ չէ։

Խոսելով Փաշինյան-Ալիև մինչև տարվա վերջ հնարավոր հանդիպումից, Ալեն Սիմոնյանը նշեց, որ հստակ չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը, ավելին՝ կաղապարված չեն հանդիպումը միայն Բրյուսելում անցկացնելու տարբերակով։

Կարդացեք նաև

«Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման, դուք գիտեք, որ երեկ տեղի է ունեցել փոխվարչապետների հանդիպումը, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Երկրների ղեկավարների մասով որևէ կոնկրետ տեղեկատվություն չունենք»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս