Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ: