«Ունենք գրանցված 50.400 գործազուրկ և 3260 թափուր աշխատատեղ». Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով, Հայաստանում գրանցվել է գործազրկության մինչև 13 տոկոս նվազում։ Միևնույն ժամանակ Մկրտչյանը նշեց, որ միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա։
«Ունենք գրանցված գործազուրկներ, որոնց թիվը 2022 թվականին 50․400 է, 2021 թվականի համեմատ նվազել է 8000-ով։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից իրականացված վերլուծություն ունենք, թե առաջիկա 3 տարիներին ո՞ր ոլորտներն են, որ աշխատուժի պահանջարկ են ունենալու։
Դա գյուղատնտեսություն, շինարարություն, մեծածախ և մանրածախ առևտուր, փոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և առողջապահական սպասարկման ոլորտներն են․․․»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում