![](/banners/BeFunky-design.jpg)
29-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/timthumb-1-2.jpg)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 29-ամյա Շավարշ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան: