ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է համակարգում ներդնել հաշվեկշռման ծառայություն:
Դատարանի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելը ապատեղեկատվություն է:
«Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ է հնարավոր անել՝ չեղարկելու հայտարարությունների, խոսքի, ձևակերպումների իրավական հետևանքները:
«Պատերազմը չի ավարտվել: Մենք ունեցել ենք երկու հրադադարի փաստաթուղթ՝ 1994թ. մայիսի 11-12-ի փաստաթուղթը և 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մնացած բոլորը չփաստաթղթավորված հրադադարներ են»,- ասաց Արամ Օրբելյան:
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 9-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը:
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Նենսի Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։ Այս մասին են վկայում CNN-ի կանխատեսումները։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:
Ամբողջ հակամարտության ընթացքում Ադրբեջանն աղավաղել է միջազգային իրավունքը. Շավարշ Քոչարյան
ՀՀ այսօրվա իշխանությունը դարձել է Ադրբեջանի փաստաբանը. Վարդան Պողոսյան
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում:
Բժիշկ Կիմ Հեքիմյանը համալրել է Առողջապահության նախարարության թիմը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-ից 9-ը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ: Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի նոյեմբերի 8-ին կայացած հանդիպման […]
Փաշինյանը իր ստորագրությամբ նույնիսկ լավ բաները մեր ձեռքից տարավ. Արթուր Խաչատրյան
Ուկրաինայի զինված ուժերը մի փոքր առաջխաղացում են ունեցել Լուգանսկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք:
Ալիևը գրում էր ԼՂՀ նախագահին`դրանով ճանաչելով Արցախը. Կիմ Բալայան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Արցախի ինքնորոշումից հրաժարվելու վտանգներին:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի կարծիքով սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանի նվաճած ոսկե մեդալը նվիրված աշխատանքի արդյունք է:
2018 թ ապրիլի 23–ի երեկոյան գործով հարկադրված էի անցնել Ամիրյան–Հրապարակ– Վերնիսաժ ուղիով: Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, ու երջանկությունից թռչկոտող բազմությունը խցանել էր ճանապարհս: Մանղալների վրա խորոված, քաբաբ, բեռնատարների թափքերից շամպայն ցողող աղջիկներ, ականջ խլացնող աղմուկ, ճիչեր…
Ինչպես բանկերը միլիոններ աշխատեցին
«Գոնե այս քննարկմանը ներկա մեր գործընկերները տեղյակ են, որ այս իշխանության համառ ջանքերով ինքնորոշման իրավունքի սկզբունքը բանակցային գործընթացի օրակարգից, ըստ էության, դուրս է եկել, և գործընթացը գլորվում է բավականին վտանգավոր ուղղութամբ»,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ապա խոսքը փոխանցեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանին, ում զեկուցումը ՀՀ պետական սահմանադրական իրավունքի տեսանկյունից՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին էր:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ երրորդ ատոմակայանի կառուցման համար Թրակիայում վայրի որշման աշխատանքները սկսվել են։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ ներկայում ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից կառուցվող Աքքույուի և նախագծվող Սինոպի ատոմակայաններից բացի նախատեսում են կառուցել նաև 3-րդ ատոմակայանը:
«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորեց կառավարման համակարգում իրավիճակային գնահատման արդյունքում որոշումների ընդունումը:
Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Կանանին ճեպազրույցում հայտարարել է, որ Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Vivaro Sport-ի եթերում կայացած հարցազրույցի ընթացքում խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալու և վերադառնալու հնարավորության մասին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում, շեշտում՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին:
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։
Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր:
Լիբերալ տնտեսական համակարգ (կնշանակի շուկան է որոշում թե ով ինչ չափով բարիք կստանա) ունեցող ԱՄՆ-ը գնաճի դեմ պայքարի մեծ ծրագիր է անում: