
Արցախցիները կդիմեն ՌԴ նախագահի՞ն. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի հասարակական շրջանակներում այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակով դիմելու հետ կապված:
Ըստ շրջանառվող լուրերի, նոյեմբերի 23-ին, ՌԴ նախագահի այցին ընդառաջ, Արցախում գործող մի շարք ՀԿ-ներ, չի բացառվում` նաեւ պատգամավորներ ՌԴ դեսպանատան միջոցով նամակ փոխանցեն Վլադիմիր Պուտինին` անսալով, որ նա տեր կկանգնի Արցախի մնացած հատվածին»: