Կեղծված ընտրությունները` միմյանց դեմ բողոքներ գրելու առիթ. ինչ կասկածներ ունեն ՔՊ-ականները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունները պատգամավորների համար են դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ օրերս ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանությունում դիմում է գրել՝ խնդրելով ուժային այդ կառույցից պարզել, թե ով է մամուլում հայտնված հրապարակումների աղբյուրը:

Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի, այսպես ասած, 6-րդ վարչությանը տրված դիմումում, իհարկե, անուններ չեն գրվել, սակայն, նշվել է, որ անհրաժեշտ է շտապ պարզել, թե ՔՊ վարչության կեղծված ընտրությունների թեման ինչպես է հայտնվել մամուլում: Իսկ արդեն մտերմիկ զրույցի ժամանակ, ՔՊ պատգամավորը, նրան ուղեկցողները ոստիկանության աշխատակիցներին հայտնել են, թե իրենք կասկածներ ունեն, որ մամուլին գաղտնի տեղեկություններ է տվել՝ մի կերպ ՔՊ վարչության անդամ դարձած պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Ասել է թե՝ տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանն է լրագրողների նյութի գաղտնի աղբյուրը: Եվ հիմա ՀՀ ոստիկանության նախկին 6-րդ վարչության աշխատակիցները լրատվամիջոցների աղբյուրներին են փնտրում: Առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի, թե ով է հաղորդում տվող պատգամավորը եւ որ լրատվամիջոցների անուններն է տվել դիմումի մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ վարչության ընտրություններն անցել են խայտառակ ընտրակեղծիքներով: Սա արել են այն մարդիկ եւ այն քաղաքական լիդերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ իշխանության եկան ընտրակեղծիքները մերժելով»:

Տեսանյութեր

Լրահոս