Բաժիններ՝

29-ամյա երիտասարդի մեքենայում հրազեն է հայտնաբերվել

Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի և Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 13-ին Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրների փողոցում հայտնաբերվել, հրազեն ու ռազմամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Հրազդանի բաժին է տեղափոխվել երևանցի 29-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ «Մերսեդեսի» բեռնախցիկում «ՍԿՍ» տիպի հրազեն կա:

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ «Մերսեդեսի» վրա տեղադրված են այլ հաշվեհամարներ:

29-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930