Ալեն Սիմոնյանը ՌԴ պետդումայի պատգամավորներին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահն առանձնակի կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև երկկողմ և բազմակողմ ակտիվ փոխգործակցությունը: Նա ընդգծել է մասնագիտական կոմիտեների և հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման անհրաժեշտությունը՝ առանձնացնելով դրանց դերը խորհրդարանական դիվանագիտության, բաց երկխոսության, միջանձնային շփումների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է համագործակցության ոլորտները՝ հավելելով դրանց կատարելագործման ուղղությամբ տարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930