
Չկառավարվող 23 տոննա կշռող չինական հրթիռը կընկնի Երկիր. մանրամասներ

Չինական Long March 5B ծանր հրթիռի հիմնական փուլը շատ շուտով կբախվի մեր մոլորակին։ Սպասվում է, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթավերջին։ Վթարի ստույգ վայրը դեռևս հայտնի չէ։
Long March 5B-ը տիեզերք է արձակվել հոկտեմբերի 31-ին: Հրթիռային մեքենան ուղեծիր է հասցրել Տիանգոնգի տիեզերակայանի նոր մոդուլը: Շատ շուտով այն կրկին կվերադառնա Երկիր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավոր չի լինի վերահսկել նրա թռիչքը. պարզապես կփլուզվի։
The Aerospace Corporation-ի փորձագետների խմբի պատասխանը նույնպես հուսադրող է. «Այսօր դուք վիճակախաղում շահելու շատ ավելի մեծ հնարավորություն ունեք, քան այս օբյեկտի հարվածը»:
Ճշգրիտ վայրը, որտեղ կիջնի հրթիռը, հայտնի չէ: Աղբի ազդեցության հնարավոր դաշտը ներառում է ԱՄՆ-ը, Կենտրոնական և Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավարևելյան Ասիան և Ավստրալիան:
Հաղորդվում է, որ սա արդեն չորրորդ դեպքն է երկու տարվա ընթացքում, երբ Չինաստանն անվերահսկելի կերպով ոչնչացնում է իր հրթիռները: Մետաղական բեկորները նախկինում հարվածել են Փղոսկրի ափի գյուղերին, Long March 5B-ի մասերը վայրէջք են կատարել Հնդկական օվկիանոսում՝ Մալդիվների մոտ և վտանգավոր մոտ Բորնեոյի բնակավայրերին:
Սիրարփի Աղաբաբյան