Բաժիններ՝

Ժնեւում աճուրդի են հանել եզակի վարդագույն ադամանդ՝ 35 միլիոն դոլարով

Ժնեւի Christie՚s աճուրդում 35 միլիոն դոլարով վաճառքի է հանվել աշխարհում խոշորագույն վարդագույն ադամանդներից մեկը՝ Fortune-ը: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտնել է The Express Tribune թերթը:

Աճուրդային տան ակնագործական բաժնի ղեկավար Մաքս Ֆոստերի խոսքով՝ «ադամանդը կշռում է 18,18 կարատ»: «Դրա բացառիկ գույնը եւ կշիռն արդեն մեծ հետաքրքրություն են հարուցել ամբողջ աշխարհում, դա իսկական գանձ է, որը մենք վաղուց չենք տեսել»,- հավելել է նա: Վարդագույն ադամանդներն ամենահազվագյուտ եւ առավել պահանջված թանկագին քարերից են շուկայում: 2017 թվականին Հոնկոնգի Sotheby՚s աճուրդում վաճառվել է 59,60 կարատ քաշով Pink star եզակի ադամանդը՝ ռեկորդային 71,2 միլիոն դոլարով:

Մի այլ հռչակավոր նման քար՝ Williamson Pink Diamond-ը, պատկանել է Մեծ Բրիտանիայի՝ վերջերս վախճանված Եղիսաբեթ Բ թագուհուն: Կանադացի երկրաբան, հանքարանի սեփականատեր Ջոն Ուիլյամսոնը 54,5 կարատ քաշով չմշակված քարը 1947 թվականին արքայադուստր Եղիսաբեթին եւ արքայազն Ֆիլիպին է նվիրել նրանց հարսանիքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս