Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին: Այս մասին ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողությանն իր ելույթում:
Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գյուղմթերքի պահեստային վկայագրերի տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին Համաձայնագիրը, որը միտված է Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:
«Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը»,- այս մասին քիչ առաջ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ջերմուկի դիրքերում զոհվել է պայմանագրային զինծառայող, 47-ամյա Կարեն Սարգսյանը։
Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարում է երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան:
Չինաստանը հանդես Է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք միջազգայնա-իրավական հիմքեր չունեն:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգեւը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին:
Գուսան, ժողովրդական երգիչ, աշուղ Ջիվանիի ժառանգությունը, որը պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, կթվայնացվի:
Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս հոկտեմբերի 21-ին ժամը 14։25-ի դրությամբ ձյուն է տեղում։
Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։
Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին Ադրբեջանից վերադառնալուն ճանապարհին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:
Ֆրանսիայի Ազգային ժողովը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, կքննարկի կառավարությանն անվստահության շուրջ քվեարկություն անցկացնելու հնարավորության հարցը:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 8.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 1986 թ. ծնված Ռազմիկ Մ.-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կորցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը:
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը հոկտեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։
Բելառուսում պլանավորված համաներումը, ինչպես սպասվում Է, կվերաբերի շուրջ 8,5 հազար մարդու:
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը. ՈՒՂԻՂ
Օգոստոսի 5-ից սկսած՝ Արցախի Հանրապետության Աղավնոյի, Քաշաթաղի, ինչպես նաև Ներքին Սուսի բնակիչներն Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հորդորով սկսեցին իրենց իրերը հավաքել և լքել սեփական տները։
«Անկեղծ ասած, շատ լավ թրոլինգ է»,- գրել է նա Twitter-ում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
Ամբողջ աշխարհում էներգակիրների գնի կտրուկ թանկացման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համարում է Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգություն:
ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն գործընթացների դրական ազդեցությունը։
«Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների վերաբերյալ։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում բնակվող 26-ամյա մի երիտասարդ իր մոտ ապօրինի պահում է զենք-զինամթերք։