ՀՀ ԱԺ նախագահը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգեւը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում են երգարվեստի պրոֆեսիոնալներն ու նոր սերնդի շնորհալի երիտասարդները:
Ալեն Սիմոնյանը Հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ եւ երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգեւատրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: