Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։
Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին կայացրել է մեղադրական դատավճիռ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար:
Արմավիրի բժշկական կենտրոնին ֆինանսական միջոցներ կհատկացվեն ինֆեկցիոն բաժանմունքի ամբողջական վերակառուցման համար:
Արցախի և Ադրբեջանի միջև շփումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որի արդյունքում այդ ծանր օրերին լուծվել են ամենակարևորը անհայտ կորածների, իսկ այնուհետև՝ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները:
Հասարակությանը պետք է ներկայացնենք իրականությանը, որի մեջ մեկ-մեկ լինում են այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը:
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխող ուժի՝ անվտանգության բլոկը սպասարկող դեմքերը, իրենց խոսքում անհամեմատ ավելի մեծ տեղ են հատկացնում սեփական տապալումներն ու ահռելի կորուստներն արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, քան բնականաբար անվտանգության համակարգում լուրջ ռեֆորմներին կամ առարկայական անելիքներին։ Նույնիսկ այն դեպքում, երբ խոսում են անելիքների մասին, դրանք կամ վերացական բնույթ ունեն կամ զուտ բարի ցանկությունների […]
Եվրոպական միությունը հայտարարել է մոտ 118 միլիոն դրամի (300,000 եվրո) հրատապ օգնություն սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հետո կտորը նկարի տարբեր հատվածների մոտեցրեցի, բայց էլ նման բան չեղավ։ Այդ մի անգամն էր, որ սառը քարից ես ջերմություն ստացա…
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Ասում ա. «Զինվորը պետք է նաև դժվարություններին պատրաստ լինի, բա ի՞նչ գիտեիք»։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 19-ին Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա Արա Չ.-ին։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է մուտք գործել 222 հազար 274 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 36 հազար 407 մարդ։
Բեռնատարում մոտ 4 խմ փայտանյութ կար։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Դիլիջան ազգային պարկից»։
Xiaomi-ն դեռ երրորդ տեղում է, և նրա մասնաբաժինն այլևս չի աճում։
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 19-ին բաժին է ներկայացել 43-ամյա Համիկ Բ.-ն:
Փորձագետը շատ լավատես է։ Նրա խոսքով՝ վեց տարվա ընթացքում թվային արժույթը կթանկանա 100 անգամ։
Ավոկադոյի կտորները, սպանախը, 2 ճ/գ լայմի հյութը, 1 ճ/գ ձիթապտղի յուղը, սխտորը, աղը և սև պղպեղը խառնել:
Մեր հոգևոր պատերազմներում և մեր կյանքում հանդիպող զանազան փորձություններում ապավինում ենք միայն ու միայն Տեր Աստծուն՝ խնդրելով նրա ներկայությունը մեր կյանքում, նրա սերն ու զորակցությունը։
Ամերիկյան Just Jared կայքը հրապարակել է 1981-1996 թվականներին ծնված մարդկանց՝ միլենիալների շրջանում ամենատարածված և սիրված արտիստների և երաժիշտների վարկանիշը:
Elle.ru-ն ներկայացնում է դդումի օգտակար հատկանիշները:
Հայաստան եկած քաղաքացիների հոսքն այս տարի ավելացել է։ Ավելի շատ մարդ է եկել, քան գնացել։ Արձանագրվել է մուտքերի ու ելքերի դրական հաշվեկշիռ։ Բայց դա Հայաստանի քաղաքացիներին չի վերաբերում։
Վերլուծաբանները կիսվել են հավելվածների ցանկով, որոնք մեծ ախորժակով խլում են ձեր սմարթֆոնի էներգիան։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում Թուրքիան պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ պետք է գիտակցի, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:
Դեպքի վայր են եկել իրավապահներն ու բժիշկները։ Վերջիններն արձանագրել են 2 տղամարդու մահը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։
Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, համաձայն որի Թուրքիան դասվել է անազատ երկրների շարքում։
Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն և Մարգարա գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայաստանը և Իրանը համակարծիք են՝ ձևավորելու Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև եռակողմ հարթակ՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար:
«ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն էլի ինչ-որ տեղ քաղաքական առումով մի փոքր ավելի բարձր լեգիտիմություն ունի, քանի որ, որքան էլ փորձեն արհեստական ձևով տարանջատել արցախյան հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, այդ երկուսը շաղկապված են, և ԵԱՀԿ-ն է եղել այն միջազգային կառույցը, որը զբաղվել է Արցախի հարցով»: