Հայտնաբերվել և ձերբակալվել է Ռազմիկ Մ.-ն
Հոկտեմբերի 20-ին, ժամը 8.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 1986 թ. ծնված Ռազմիկ Մ.-ին, որը հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: