Այս ամենը համեմված է լինելու էմպանադաներով, արգենտինական գինիներով և շրջանին բնորոշ ուտեստներով, ինչպիսիք են հարիսան և փախլավան՝ որպես ֆիզիկապես միմյանցից հեռու, բայց զգացումներով միմյանց շատ մոտ երկու հասարակությունների, երկու մշակույթների միաձուլում:
Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի տնօրենության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ:
Ազատ ոճայինները ընթացիկ տարվա դեկտեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնությանը, որի արդյունքում էլ կձևավորվի նոր հավաքական:
Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ համաձայնագիր կստորագրի, որը նրան թույլ կտա ավելի արագ իր զորքերը տեղակայել եվրոպական երկրների տարածքներում:
«Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն-2022» մրցանակաբաշխության «Հանուն Զինվորի» անվանակարգում գլխավոր մրցանակը շնորհվել է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին։
Նոյեմբեր 15-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահ կմեկնարկի ամենամյա «Yerevan Jazz Fest 2022»-ը: Այս անգամ «Գրեմմիի» դափնեկիր, վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, անզուգական Ջուդիթ Հիլի մենահամերգով կազդարարվի սիրված և սպասված, քաղաքամայր Երևանը իսկական ջազային հրավառության վերածող փառատոնը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ թեպետ պաշտոնապես հնչել է, որ մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ կկնքվի «խաղաղության պայմանագիր», սակայն որպես այդպիսին՝ համաձայնության հետևանք չի, ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որի հետ կապված երկու կողմն էլ ցանկություն ունեն։
Ազգային ժողովի նիստը, որը կգումարվի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:
Խորհրդային միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 25-ին նախարարությունում հյուրընկալեց ըմբշամարտի՝ աշխարհի մինչև 23 տարեկանների և բռնցքամարտի՝ Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին:
Ղազախստանի նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւը խոստացել Է առաջիկա տարիներին անցկացնել բանակի եւ ուժային բլոկի համակողմանի արդիականացնում: Այդ մասին նա հայտարարել Է, ներկայացնելով նախընտրական ծրագիրը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր վստահեցրեց՝ սեղանի վրա դրված որևէ փաստաթուղթ չկա, որը պատրաստվում են ստորագրել Ադրբեջանի հետ, փոխարենը՝ կան հազարավոր առաջարկներ ու հարյուրավոր կարծիքներ։
Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հոկտեմբերի 25-ին 11 քուրդ լրագրողների կալանավորման վերաբերյալ և դատապարտել այդ երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումները:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել է հրդեհ:
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թ. հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները, ստուգումների և ուսումնասիրությունների նյութերը հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակում:
ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 25-ին Վատիկանում հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա Սվետլանա Ռյաբուխինային, որը մահացել է:
Ի՞նչ է սպասվում ջրի սակագնին
Սեպտեմբերի 13-ից հետո, Ադրբեջանը տարբեր ուղղություններով հաճախակի է կրակոցներ արձակում Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, հիմնական թիրախն արևելյան սահմանն է։
Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ հոկտեմբերի 25-ին անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի և Արցախի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս։
Չինաստանի իշխանությունները չեն կարող խոսք տալ, թե ռազմական ուժ չեն կիրառելու երկրի մայրցամաքային հատվածին Թայվանի միավորման նպատակով:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով:
Դեսպան Արմելլա Շաքարյանը հոկտեմբերի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսին։
Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Շեպետովկա բնակավայրում հայկական խաչքար է բացվել՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի։
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն Է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել Է շարունակել աջակցությունը Կիեւին:
Որոշ ժամանակ առաջ հրապարակվեց մի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ, մի շարք Տելեգրամ ալիքների պնդմամբ, սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված եւ սեպտեմբերին Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկն ու, իր ասելով, նոյեմբերին կստանձնի պետնախարարի պաշտոնը։ Արցախի նախագահը նման առաջարկով դեռ կես ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին էր հանդես եկել, Վարդանյանը, սակայն, իր պատրաստակամության մասին օրերս է հայտարարել։
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել ոչ միայն գյուղաբնակ, այլ նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին: