Բաժիններ՝

«Հերոսների վերականգնողական քաղաք»-ին շնորհվել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը

«Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն-2022» մրցանակաբաշխության «Հանուն Զինվորի» անվանակարգում գլխավոր մրցանակը շնորհվել է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը նշեց, որ մրցանակը շնորհվել է հանրային կարծիքի ուսումնասիրման հիման վրա, որն իրականացրել է «Էմպրիկա» սոցիոլոգիական ընկերությունը։

«Հայաստանում գործող բոլոր բժշկական ընկերությունները, կարելի է ասել, «դիրքավորվում» են հենց այս մրցանակաբաշխության արդյունքներով: Իսկ առավելությունն այն էր, որ այս ոլորտում՝ տարվա լավագույն աշխատանք, մրցանակը հանրային քննարկման միջոցով տրվել է «Հերոսների վերականգնողական քաղաք»- հոգեկան առողջության կենտրոնին՝ որպես զինվորի առողջության համար ստեղծված նախաձեռնություն»,- ասաց Սուրեն Արեենցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31