Գերմանիայի կանցլերը հայտնել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու պատրաստակամության մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հոկտեմբերի 24-ին Բեռլինում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը:
Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերն անդրադարձել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակին, դաշնային կառավարությանն աջակցելու և երկիրը վերականգնելու նախաձեռնություններին:
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան և Եվրոպան կշարունակեն աջակցել Ուկրաինային և՛ քաղաքական, և՛ ֆինանսական, և՛ տնտեսական առումով, ինչպես նաև զենքով:
Շմիգալը Բեռլինում մասնակցում է գերմանա-ուկրաինական տնտեսական հինգերորդ ֆորումին, իսկ հոկտեմբերի 25-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնման հարցերին վերաբորող միջազգային համաժողով: