Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարությունը՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի ու դասախոսների «բախումների» մասին

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսները շարունակում են քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականի պահանջով գործադուլը: Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ուսումնական հաստատության դասախոսները, ուսանողներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։

168.am-ը ԿԳՄՍ նախարարությունից փորձեց պարզել՝  որևէ քայլ արվո՞ւմ է իրավիճակը մեղմելու, խնդիրը հասկանալու համար: ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը պատասխանեց. «Կրթության և աշխատանքի տեսչություններն ուսումնասիրում են բարձրաձայնված հարցերը»:

Նշենք, որ իրավիճակն Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ավելի է սրվել, երբ Անգին Արշակյանն աշխատանքից ազատել է Ֆիզկուլտուրայի մասնագետ Արամ Արզումանյանին և բուժքույր Զեփյուռ Սահակյանին։

168.am-ը բարձրացված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ էր հաստատել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի  տնօրեն Անգին Արշակյանի հետ:

Կարդացեք նաև

«Անցած տարվա մրցութին ցածր միավորներով երեխային արհեստականորեն բարձր միավորի տակ էին դրել և ընդունել անվճար բաժին, իսկ անվճար սովորող երեխային դրել էին ցածր միավոր ու վճարովի բաժին գցել: Դժգոհության ալիք բարձրացավ, երբ այս տարի ընդունելությանը ես չներգրավվեցի նույն հանձնաժողովին՝ վախ ապրելով, որ հանկարծ չկրկնվեն այդ նույն կոռուպցիոն ռիսկերը, լինի ազնիվ, արդար ընդունելություն: Պարզապես իրենք զրկվեցին ընդունելության ժամանակ այլ միջոցներ ունենալու հնարավորությունից. ես փակել եմ այդ ճանապարհները»,- մեզ հետ զրույցում ասել էր Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը՝ հավելելով, որ բացի դրանից՝ ոչ մասնագետը պարապել է մասնագիտական առարկաներ, կամ  Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 1-ին կամ 2-րդ կուրսի ուսանողն արդեն դասախոս է եղել:

«Հանրակրթության մասին օրենքով կարող է դպրոցի ուսուցիչը, ուսանող լինելով՝ աշխատել, բայց միջին մասնագիտականի դեպքում իրավունք չկա: Կրթության տեսչական մարմինը սահմանել էր, որ մինչև ապրիլի 29-ը ազատեմ այդ ուսանող դասախոսին, որ նրան փոխարինի մրցույթով անցած մեկ այլ դասախոս: Երկրորդ խնդիրն արձանագրվել է աուդիտորի կողմից և բուժքրոջ մասով է: Հաստատությունը չունի բուժկետ: Մենք պետք է ունենանք լիցենզավորված բուժկետ, որտեղ պետք է լինի վերապատրաստված բուժքույր»,- մանրամասնել էր քոլեջի տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս